Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Տե՛ս, ինչպես Ես եմ տեսնում

Տե՛ս, ինչպես Ես եմ տեսնում
21.06.2012 | 00:15

Հունիսի 21

Տեր, գովաբանում ենք Քեզ և խնդրում, որ օգնես մեզ։

Օրհնում եմ ձեզ։ Ազատագրում եմ խոստանում ձեզ։ ՈՒրախացեք Ինձնով։ Կազատագրեմ ձեզ փոթորիկներից։
Հրաշալի իրողություններն արդեն իսկ բացվել են։ Միայն Իմ առջև կանգնելն ու Իմ ներկայությանը սպասելը արդեն նշանակում են օգուտ ստանալ և զորանալ։
Սովորեք Ինձնից։ Այս խեղճ աշխարհում շատ շատերի համար մտքով խաղաղ մնալու միակ պայմանն այն է, որ ունենան այն միտքը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է։ Միտքը, որ Իմ մեջ է։
Այդ միտքը երբեք չեք կարող ձեռք բերել տրամաբանությամբ կամ ընթերցումով, այլ միայն ապրելով Իմ ներկայությունը և մասնակից դառնալով Իմ կյանքին։ Հաճախ մտածեք Իմ մասին։ Հաճախ խոսեք Իմ մասին։ ՈՒրիշներին տեսեք այնպես, ինչպես Ես եմ տեսնում նրանց։ Սրանից պակասը թող ձեզ գոհացում չպատճառի։

Դիտվել է՝ 5639

Մեկնաբանություններ